«ԱՐՏ-ՖԵՍՏ» առաջին հանրապետական երիտասարդական բաց փառատոնը, որ կրում է «Մեկ տանիքի ներքո» խորագիրը, առաջին անգամ անցկացվեց Հայաստանում: Փառատոնի գործընկերն էր «ՕՐԴՖԻԼՄ» ֆիլմարտադրող ընկերությունը: Մանրամասն »
«ՕՐԴՖԻԼՄ» ընկերությունը և «ԿԵՆՏՐՈՆ» հեռուստաալիքը ներկայացնում են «ՈՐՍԱՐԱՆ» հեռուստանախագիծը: Որս և ձկնորսություն, որսորդական պարագաներ, որսաշներ, անվտանգության կանոններ և որսասեզոն: Ինչո՟վ է տարբերվում որսորդը որսագողից: Իսկական որսի կանոններն ու հետաքրքիր դրվագները Էդուարդ Սարիբեկյանի «ՈՐՍԱՐԱՆ»-ում:
«ՕՐԴՖԻԼՄ» ֆիլմարտադրող ընկերությունը ներկայացնում է միկրոքանդակագործության հիմնադիր, երաժիշտ և գյուտարար Էդուարդ Ղազարյանին նվիրված համանուն փաստագրական ֆիլմ: Էդուարդ Ղազարյանը Լոնդոնի արվեստների ակադեմիայի կողմից 2002թ. ճանաչվել է «Տարվա մարդ», չորս անգամ գրանցվել է ռուսական «ԴԻՎՈ» ռեկորդների գրքում: Փաստավավերագրական ֆիլմը արդեն եթեր է հեռարձակվել Հայաստանի հանրային հեռուստաընկերության Առաջին ալիքով, իսկ ֆիլմի պաշտոնական պրեմիերան տեղի է ունեցել 2012-ի մայիսի 12-ին՝ [...]
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը և «ՕՐԴՖԻԼՄ» ֆիլմարտադրող ընկերությունը անկախության 20-ամյակի առթիվ ներկայացնում է ֆիլմաշար` նվիրված ՀՀ Ազգային 15 հերոսներին: Նրանց հերոսացման պատմությամբ էլ փորձելու ենք բացահայտել անկախ պետականության վերականգման պատմական, գաղափարական նախադրյալները:
«ԱՐՏ-ՖԵՍՏ» առաջին հանրապետական երիտասարդական բաց փառատոնը, որ կրում է «Մեկ տանիքի ներքո» խորագիրը, առաջին անգամ անցկացվեց Հայաստանում: Փառատոնի գործընկերն էր «ՕՐԴՖԻԼՄ» ֆիլմարտադրող ընկերությունը: Մանրամասն »
Հրատարակվել է «ՏՂԱՄԱՐԴԻԿ» ամսագրի այս տարվա առաջին համարը: Այս համարում էլ հավատարիմ ենք մնացել մեր սկզբունքներին, ներկայացրել ենք այն, ինչ հատուկ է տղամարդուն: Մեր այս համարի տղամարդը 90 տարեկանում կթախծի պատանեկան սիրով, էպոսին փրկիչ կհռչակի, անգլոսաքսոնների հետևակում կատաղի կռիվ կտա, կամուսնանա Աստծո կամքով ու զագսի կնիքով, սեղան կնստի ավագության կարգով, սարուձորում կվազվզի լորերի հետևից, կենաց կասի գինու մասին, գիշերը զինագործ կլինի, ցերեկը` զինվոր և կերազի մարդու իդեալը: Մանրամասն »
«ՕՐԴՖԻԼՄ» ընկերությունը և «ԿԵՆՏՐՈՆ» հեռուստաալիքը ներկայացնում են «ՈՐՍԱՐԱՆ» հեռուստանախագիծը: Որս և ձկնորսություն, որսորդական պարագաներ, որսաշներ, անվտանգության կանոններ և որսասեզոն: Ինչո՟վ է տարբերվում որսորդը որսագողից: Իսկական որսի կանոններն ու հետաքրքիր դրվագները Էդուարդ Սարիբեկյանի «ՈՐՍԱՐԱՆ»-ում: Մանրամասն »
«ՕՐԴՖԻԼՄ» ֆիլմարտադրող ընկերությունը ներկայացնում է միկրոքանդակագործության հիմնադիր, երաժիշտ և գյուտարար Էդուարդ Ղազարյանին նվիրված համանուն փաստագրական ֆիլմ: Էդուարդ Ղազարյանը Լոնդոնի արվեստների ակադեմիայի կողմից 2002թ. ճանաչվել է «Տարվա մարդ», չորս անգամ գրանցվել է ռուսական «ԴԻՎՈ» ռեկորդների գրքում: Փաստավավերագրական ֆիլմը արդեն եթեր է հեռարձակվել Հայաստանի հանրային հեռուստաընկերության Առաջին ալիքով, իսկ ֆիլմի պաշտոնական պրեմիերան տեղի է ունեցել 2012-ի մայիսի 12-ին՝ Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում: Մանրամասն »
2007 թվականին Հայկ Օրդյանը նկարահանել է «Կյանքը ժապավենի վրա» փաստագրական ֆիլմը` նվիրված ժողովրդական արտիստ Ֆրունզիկ Մկրտչյանին: «ՕՐԴՖԻԼՄ» կինոարտադրող ընկերությունը ձեռք է բերել նաև ֆիլմի ցուցադրման և տարածման իրավունքը: Ֆիլմը ցուցադրվել է «Մոսկվա» կինոթատրոնի էկրանին և Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում:
«Օրդֆիլմ» ընկերությունը նախաձեռնել է «Տե´ս» հեռուստատեսային նոր հաղորդաշար:
Ամեն հաղորդման ընթացքում մեջբերվում է հատված բարձրարվեստ գրականությունից, որը ընթերցվում է երաժշտության զուգորդմամբ: Կադրերը մատիտանկարներ են, որոնք շարժանկարի սկզբունքով հաջորդում են միմյանց` ապահովելով բովանդակության «բեմականցում»: «Տե´ս»-ը եթեր է հեռարձակվում «Շողակաթ» հեռուստաընկերությամբ: Մանրամասն »
Հայաստանի անկախության 20-ամյակի առիթով «ՕՐԴՖԻԼՄ» ընկերությունը 3 փաստագրական ֆիլմ է նկարահանել: ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, Արդարադատության նախարարության ու Ազգային վիճակագրական ծառայության մասին պատմող ֆիլմերում ներկայացվել է գերատեսչությունների 20-ամյա գործունեությունը, արված աշխատանքները և գերակա խնդիրները, որոնք ոլորտների օրակարգում են: Մանրամասն »
Պատասխանատուները վստահ են, որ ֆիլմաշարը լավ հնարավորություն է ճանաչել ՀՀ Ազգային հերոսներին
Հայաստանի ազգային հերոսի կոչմանը պետական բարձրագույն պարգև է: Պետական կոչումը մեկնարկեց 1994 թ. ապրիլի 22-ից: Ազգային հերոսի կոչում շնորհվում է երկրի պաշտպանության և իրավակարգի ամրապնդման բնագավառում ու ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցված բացառիկ, համազգային նշանակություն ունեցող ծառայությունների համար:
Այս տարի Հայաստանը նշում է Անկախության 20-ամյակը: Հենց այս առիթով էլ «ՕՐԴՖԻԼՄ» ընկերությունը Հայաստանի Հանրային հեռուստաընկերության հետ համատեղ, իրականացնում է «Հայաստանի Ազգային հերոսներ» ֆիլմաշարը: Մանրամասն »
Ինչպես հայտնել էինք, իր վերջին այցելության ընթացքում Ստանիսլավ Սիդրովն (“НТВ” հեռուստաընկերության գլխավոր ռեժիսորը) այնքան տպավորված էր Հայաստանի բնությամբ և պատմությամբ, որ որոշել էր ֆիլմ նկարել հայերի ցեղասպանության մասին: Մայիսի 3-ին Ստանիսլավ Սիդորովը ժամանեց Հայաստան և անմիջապես անցավ ֆիլմի նկարահանումներին: Մանրամասն »
«Օրդֆիլմ» կինոարտադրող ընկերությունը և ռուսական «НТВ»հեռուստաընկերությունը Հայաստանում առաջին անգամ նախաձեռնեցին վարպետության եռօրյա դասընթաց (master class), որը անցկացվեց ապրիլի 15-ից 17ը` «Մոսկվայի տանը»: Մանրամասն »